Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 ապր 2018 14:30

Ինչ է հայտարարագրել Շարմազանովը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը վաճառել է իր ավտոմեքենան: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր և ընտանիքի անդամների նախորդ տարվա եկամուտների եւ գույքի հայտարարագրից: Հայտարարագրի համաձայն՝ Շարմազանովի 2017 թ. եկամուտները կազմել են 49,100,775 ՀՀ դրամ՝ 100 հազար դոլար, որից 16,2 միլիոնը գոյացել է Mercedes-Benz G500 մարդատար ավտոմեքենայի վաճառքից: Եկամուտներից ևս 20,000,000 դրամ գոյացել է ստացված փոխառություններից կամ վարկերից: Մնացած 12,900,775 դրամը Շարմազանովը ստացել է «աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների» արդյունքում: Այդպիսով, Շարմազանովի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 69,728,315 դրամ կամ մոտ 145 հազար դոլար:
Բացի այդ, հայտարարագրի համաձայն, Շարմազանովը նվիրատվության կամ օգնության կարգով ստացել է 11,053,110 դրամ գնահատված հողամաս:
Շարմազանովի տիկնոջ եկամուտները ավելի համեստ են: Ըստ ներկայացված հայտարարագրի, դրանք կազմել են 1,200,000 դրամ, ամբողջը՝ աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների արդյունքում: Շարմազանովը կնոջ դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 6,000,000 դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր