Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

02 ապր 2018 20:30

«Վերջին Մահիկյանը» սերիալի դերասանը ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա նկարահանելու մեղադրանքով

«Վերջին Մահիկյանը» սերիալի դերասանը ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա նկարահանելու մեղադրանքովՀայտնի ռուս դերասան Մուխթար Հուսենհաջիևին մանկապղծության մեղադրանքով դատապարտել են 22 տարվա խիստ ռեժիմով ազատազրկման, ինչպես նաև պարտադրված բուժման:
Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:
Ի սկզբանե տարածված տեղեկության համաձայն՝ «Վերջին Մահիկյանը» սերիալի աստղին կասկածում էին իր ծանոթուհու 9-ամյա դստերը կաշառելու մեջ, սակայն խուզարկության ընթացքում մանկական պոռնոգրաֆիա պարունակող մի քանի տեսագրություն է հայտնաբերվել:
Ինքը՝ դերասանը իրեն մեղավոր չի ճանաչում մանկապղծության մեջ: Նա հավաստիացնում էր դատավորին և քննիչներին, որ այս ամբողջ պատմությունը միայն մեկ նպատակով է կառուցված.
«Նրանք ուզում են խլել Մոսկվայում գտնվող իմ բնակարանը»,- դատարանում հայտարարել է Հուսենհաջիևը՝ նկատի ունենալով իր զարմիկի ընտանիքին իրենց անչափահաս դստեր հետ, ով համարվում է գործով տուժողներից մեկը: Հուսենհաջիևի խոսքերով՝ հենց իր զարմիկն է հավաքագրել տեսանյութը, որն ընկած է իր մեղադրականի հիմքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր