Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

03 ապր 2018 13:15

Երբ է կինը հասնում սեքսուալության գագաթնակետին

Երբ է կինը հասնում սեքսուալության գագաթնակետինԲրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել 2000 կնոջ մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչ կանայք սեքսուալ ինքնավստահության գագաթնակետին են հասնում 34 տարեկանում։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատմել են, որ 30 տարեկանից հետո իրենց զգալիորեն ավելի գրավիչ են զգում, քան կյանքի ցանկացած այլ շրջանում։
Հարցման մասնակիցների 64 տոկոսը հայտարարել է, որ 30 տարեկանից հետո իրենց շատ ինքնավստահ են զգում տարիքի պատճառով, որը թույլ է տալիս իմաստություն ձեռք բերել ու կարիերայում հաջողությունների հասնել։ Հարցման մասնակիցների 34 տոկոսն այդ ինքնավստահությունը համարում է զուգընկերոջ հետ ձեւավորված կայուն հարաբերությունների արդյունք։ Եվս 26 տոկոսն իրենց առավելագույնս վստահ են զգում անկողնում, իսկ 10 տոկոսը պնդում է, թե հենց 30-ից հետո է սեռական ցանկությունը հասել առավելագույնի։
Գիտնականները պարզել են, թե ինչը գրգռող ազդեցություն կարող է ունենալ կանանց վրա։ Առաջին տեղում (52 տոկոս) այն գիտակցությունն է, որ ինչ-որ մեկը քեզ գրավիչ է համարում։ Երկրորդ տեղում են (46 տոկոս) զուգընկերոջ հաճոյախոսությունները։ Երրորդ տեղում է (38% տոկոս) նոր հագուստ կրելը, չորրորդում (30 տոկոս)՝ նոր սեքսուալ ներքնազգեստ գնելը։
Ընդհանուր առմամբ, կանանց 52 տոկոսը պնդում է, որ իրենց սեքսուալ են զգում ժամանակ առ ժամանակ, իսկ 3  տոկոսը վստահաբար ասել են, որ մշտապես զգում են իրենց սեքսուալությունը։
75 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունն ավելի շատ վերաբերում է իր կյանքը վերահսկողության ներքո պահել կարողանալուն եւ ոչ թե արտաքին տեսքին։ Իսկ 84 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունը հայելու մեջ քո արտացոլանքից երջանկության զգացումն է՝ անկախ այն բանից, թե որքան է այդ արտացոլանքը համապատասխանում գեղեցկության կանոններին։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր