Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

03 ապր 2018 10:45

«Խելագարվենք, գրավենք քաղաքները». Զարուհի Փոստանջյանի կոչը. «Ժամանակ»

«Խելագարվենք, գրավենք քաղաքները». Զարուհի Փոստանջյանի կոչը. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Զատկի տոնին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորել էր, ապա կոչով դիմել՝ «Խելագարվենք, գրավենք քաղաքները»:
«Ժամանակ»-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այո, իրենք ցանկանում են գրավել, իսկ պետք է գրավես, որ ազատագրես և հիմնադրես այնպիսի պետականություն, որտեղ մարդիկ ունեն հավասար իրավունքներ և օրենքի առաջ հավասար են։
«Միայն ապրիլով, եթե մեզ չհաջողվի ունենալ այն, ինչ մենք ցանկանում ենք, ապա ապրիլը պետք է շարունակվի։ Եվ միայն Երևանն ու Ազատության հրապարակը ներառելով՝ արդյունավետ չի կարող լինել, պետք է հնարավորինս շատ քաղաքներ ընդգրկված լինեն հեղափոխական շարժման մեջ»,- ասաց նա»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր