Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 ապր 2018 14:15

«Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ից ավազակային հարձակումը կատարողի ձեռքին եղել է նռնակ ու ատրճանակ. մանրամասներ

«Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ից ավազակային հարձակումը կատարողի ձեռքին եղել է նռնակ ու ատրճանակ. մանրամասներՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և այնտեղ գտնվող հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Աշխատակցից վերցնելով առանձնապես խոշոր չափերի գումար` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։ Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է շուրջ 6.341.000. ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, հաճախորդը և ՓԲԸ-ի աշխատակիցը ճանաչվել են տուժող: Առգրավվել են ՓԲԸ-ի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
 
ՀՀ քննչական կոմիտե 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր