Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

03 ապր 2018 14:35

Հայտնի է Կեմերովոյի հրդեհի պատճառը․ բարձրավոլտ լարերն անցկաված են եղել մանկական սրահներով

Հայտնի է Կեմերովոյի հրդեհի պատճառը․ բարձրավոլտ լարերն անցկաված են եղել մանկական սրահներովԿեմերովոյի առեւտրի կենտրոնում 64 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի պատճառ կարող են լինել անվտանգության կանոնների խախատումով մանկական սենյակներով եւ կինոսրահներով անցկացված բարձրավոլտ լարերը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին, վկայակոլեչով Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունը, բարձր լարման լարերն անվտանգության կանոնների խախատումով անցկաված են եղել մանկական սենյակներով եւ կինոսրահներով:
Նշվում է, որ ականտեսների վկայությամբ, բաբուտներ տեղակայված սրահում, որտեղ հենց բռնկվել է հրդեհը, էլեկտրական լարերի մի խորձ կախված է եղել փոփուկ խաղալիքներով լի վաննայի վրա: «Այստեղ կարող է եղած լինել կարճ միացում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կեմերովոյի առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել:
Հրդեհը բռնկվել էր քառահարկ առեւտրի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկի մանկական խաղահրապարակների մոտից ու արագորեն տարածվել: 3 կինոդահլիճներւմ փակված էին մնացել ու ողջ-ողջ այրվել 41 երեխաներ:
Այժմ հարուցված է քրեական գործ, կատարվում է քննություն, ձերբակալված է 7 անձ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր