Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 ապր 2018 15:30

Burger King-ում առաջացած ծխի պատճառով Մոսկվայի առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվել

Burger King-ում առաջացած ծխի պատճառով Մոսկվայի առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվելՄոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել Burger King արագ սննդի ցանցի մասնաճյուղում առաջացած ծխի հետևանքով: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ հրշեջները ներկայում առևտրի կենտրոնում են և ուսումնասիրում են տարածքը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Իրադրությունը հանգիստ է, տարհանումն իրականացվում է կազմակերպված ձևով»,- հայտնել է նա:
ՏԱՍՍ-ը գրում է, որ ուսումնասիրությունների արդյունքում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել Burger King-ում ուտելիքի պատրաստման գործընթացը:
Հատկանշական է, որ ապրիլի 2-ին պայթյուն էր արձանագրվել Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում: Տուժել էր 8 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Պարզվել է, որ «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր