Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

03 ապր 2018 16:50

«Ես ինքս եմ որոշում՝ ոնց քվեարկեմ, և իմ որոշումը վաղուց ունեմ». Գևորգ Կոստանյանը` վարչապետի ընտրության մասին

«Ես ինքս եմ որոշում՝ ոնց քվեարկեմ, և իմ որոշումը վաղուց ունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչը կազդի ՀՀԿ-ականների քվեարկության վրա, երբ տարբեր ուժեր պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Հարցին` արդյոք քաղաքացիների բողոքի ձայնը լսելի կլինի՞ ՀՀԿ-ականների համար, քանի որ նախատեսվում է ակցիաներ կազմակերպել նաև Ազգային ժողովի շենքի առջև, Գ.Կոստանյանը հարցով պատասխանեց. «Դուք ուրիշ հարցեր չունե՞ք»:
Այնուամենայնիվ Կոստանյանը նշեց, որ քվեարկությունն ԱԺ-ում իրականացնում է կոնկրետ քաղաքական ուժը, որն ունի կամ վաղը կունենա իր որոշումը, և այդ որոշման համապատասխան՝ պատգամավորները քվեարկելու են. «Եվ որևէ բան չի կարող ազդեցություն ունենալ: Սա համապետական ընտրություններ չեն, սա պառլամենտական ընտրություններ են, հետևաբար` պառլամենտը և յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր