Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

03 ապր 2018 19:30

Դժբախտ հարաբերությունների նշանները

Նա՝ միշտ զբաղված է, հիվանդ է կամ դեպրեսիայի մեջ
Դուք՝ պտտվում եք նրա շուրջը «հանգիստ թող ինձ, ես տրամադրություն չունեմ» ռեժիմով
Ճշմարտություն՝ եթե դուք տեսնեիք, թե ինչպես է նա համակուրսեցիների հետ հանդիպման ժամանակ սոխակի պես երգում՝ մոռանալով դեպրեսիայի ու աշխատանքային գրաֆիկի մասին։ Իսկ այդ արդարացումները միայն ձեզ համար են՝ մեկ էլ տեսաք մի օր նրան պետք եկաք։
Նա քնում է ձեր կողքին եւ օրեր շարունակ նույնիսկ չի փորձում սեքսով զբաղվել
Ու այդպես շարունակվում է արդեն ավելի քան մեկ ամիս, մինչդեռ նա դեռ 50 տարեկան չէ։
Դուք՝ լացակումած գրառումներ եք անում սոցցանցերում՝ «ինչ կարող է դա նշանակել» փնտրտուքով ու կարդում եք միայն ամենասրտացավ մեկնաբանությունները։
Հանդիպումից հանդիպում ժամանակահատվածում նա հակված է ապրել «բացարձակապես ոչ մի անձնական բան» սկզբունքով
Դուք՝ այնքան տարակուսած եք, որ անգամ չգիտեք՝ ինչ մտածեք։
Ճշմարտություն՝ Ձեր միջեւ իրոք ոչ մի անձնական բան չկա։ Սահմանները գծված են։ Նրան հարմար է ձեզ հետ եւ ոչ ավելին։
Նա՝ կարոտում է իր նախկին դժբախտ սերը, ձեզ օգտագործելով որպես բալասան իր չլավացած վերքերի համար։ Ու նույնիսկ չի թաքցնում դա։
Դուք՝ հասկանում եք, հասկանում եք, հասկանում եք ու սպասում եք, սպասում եք, սպասում եք․․․
Ճշմարտություն՝ նա անում է ամեն ինչ՝ նախկին սիրեցյալին վերադարձնելու համար։ Իսկ ձեզ նա հետո շնորհակալություն կասի՝ նշելով, թե ինչ լավ մարդ եք դուք։
Նա՝ չափից բարդ խառնվածք ունի ու մշտապես ինքնագիտակցման տառապանքների մեջ է:
Կարող է գիշերվա կեսին ձեզ «սմս» գրել  կյանքի իմաստի մասին, բայց չի կարող պարզապես հանգստյան օրերին ձեզ հետ զբոսնել այգում։
Դուք՝ պատասխանում եք նրա «սմս»-ներին, մանրակրկտորեն ընտրելով բառերը ու հպարտանալով ձեր հանդեպ նրա վստահությամբ, իսկ այգում զբոսնում եք ձեր ընկերուհու հետ։
Ճշմարտություն՝ դուք նրան չեք հետաքրքրում։ Նրան միայն ինքն է հետաքրքրում։
Նա՝ չի վճարում ձեր փոխարեն սրճարանում կամ էլ փորձում է ձեզնից պարտք վերցնել:
Դուք՝ ազնվորեն նրան փող եք տալիս ձեր խնայողություններից։
Ճշմարտություն՝ նա անհաջողակ է։
Դուք ամսական մեկ անգամից հաճախ նստում ու երկու սյունակով գրի եք առնում ձեր հարաբերությունների դրական ու բացասական կողմերը՝ փորձելով կայացնել տանջալի որոշում՝ լքել նրան, թե ոչ։
Ճշմարտություն՝ դուք վաղուց արդեն ամեն ինչ հոյակապ հասկանում եք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր