Պրոցեսը հանուն պրոցեսի, կարծում եմ, օդ կրակված փամփուշտ է. Տեսանյութ
![Պրոցեսը հանուն պրոցեսի, կարծում եմ, օդ կրակված փամփուշտ է. Տեսանյութ Պրոցեսը հանուն պրոցեսի, կարծում եմ, օդ կրակված փամփուշտ է. Տեսանյութ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-04/medium/1522791626_narek-galstyan.jpg)
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին,
Նարեկ Գալստյանը կարծիք հայտնեց, որ չեն հաջողելու այն քաղաքական ուժերը, որոնք ասում
են, թե ձախողելու են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը. «Այսօր այնպիսի իրավիճակ չէ,
որ փողոցից հնարավոր լինի արգելել այդ վերարտադրությունը: Պրոցեսը հանուն պրոցեսի,
կարծում եմ, օդ կրակված փամփուշտ է»,-ասաց նա:
Իսկ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության առումով, Նարեկ Գալստյանը վստահություն
հայտնեց, որ այն արդյունք չի տա. «Հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը,
հասկանում եմ իր դրած խնդիրները, սակայն Նիկոլի գործունեությանը նույնիսկ իր գործընկերները
չեն հավատում: Հայաստանում փոփոխությունները ինստիտուցիոնալ ճանապարհով պետք է լինեն:
Այսօր Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործընթացի վերջնագիծը ձախողման առումով երևում
է, քանի որ քաղաքական իրավիճակը, հասարակության
տրամադրությունը այնպես չէ, որ հաջողության հասնեն»,-ասաց Նարեկ Գալստյանը:
Նարեկ
Գալստյանը ՍԴՀԿ կողմից Մայիսի 1–ին
կայանալիք հանրահավաքի մասին նշեց.«Մայիսի 1–ին ժամը 19:00-ին հանրահավաք-երթ ենք կազմակերպելու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որի ընթացքում անդրադառնալու ենք երկրում առկա սոցիալական կարևորագույն հիմնախնդիրներին: Հիմնականում խոսվելու է բանկային համաներման մասին, որը որպես առաջարկ-պահանջ ներկայացվելու է, խոսվելու է աշխատավորների իրավունքների, շքեղության հարկի անհրաժեշտության մասին: Անդրադառնալու ենք բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքով կիրառմանը, օրինակ` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թիվ մեկ հարկատուներից է համարվում, սակայն տեսնում ենք, որ Քաջարանը զրկված է ասֆալտից, սա օրինակ է, որը ցույց է տալիս, որ բիզնեսը չունի պատասխնատվություն այն միջավայրի նկատմամբ, որտեղից սնվում է»,-ասաց նա։