Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 ապր 2018 10:00

ԱԱԾ պաշտոնյայի մոր և քրոջ դեմ աղմկոտ գործը կարճած պաշտոնյան փոխգնդապետի կոչում է ստացել. «Ժամանակ»

ԱԱԾ պաշտոնյայի մոր և քրոջ դեմ աղմկոտ գործը կարճած պաշտոնյան փոխգնդապետի կոչում է ստացել. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի Գորիսի բաժնի պետ Գոռ Մանուչարյանը նախօերին փոխգնդապետի կոչում է ստացել: Առաջին հայացքից սա շատ ուրախալի լուր է, եթե հաշվի չառնենք, որ հենց Գոռ Մանուչարյանի համառ ջանքերի արդյունքում է կարճվել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր եւ քրոջ կողմից մոտ 6 տասնյակ քաղաքացիների խաբեությամբ նրանց անունով վարկեր ձեւակերպելու մասով խարդախության գործը:
Բազմաթիվ անհերքելի ապացույցների, բողոքների պարագայում գործը կարճվել է, ավելին՝ տուժած քաղաքացիների վրա պարտավորվածություն է դրվել մարելու Ջավահիրյանների վերցրած վարկերը:
Ուշագրավ է, որ Գորիսում Գոռ Մանուչարյանի փոխգնդապետի կոչում ստանալը նշվել է մեծ շուքով, որին ներկա է եղել նաեւ ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը, ով դրվատանքի խոսքեր է շռայլել Մանուչարյանի հասցեին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր