Մոսկվայում երեկ փորձել են խեղդել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանին          Մոտ ապագայում կորոշվի՝ Զանգեզուրի միջանցքը Հայաստանո՞վ կանցնի, թե՞ Իրանով և այն կգործարկվի 2028-2029թթ.-ին.       էս եկել ես միտինգի հա՞...Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ պարեկը՝ արցախցուն    

04 ապր 2018 12:25

Պոռնոգրական նյութերից կախվածություն ունեցող դեռահասների թիվը մեծանում է

Պոռնոգրական նյութերից կախվածություն ունեցող դեռահասների թիվը մեծանում էՊոռնոգրական տեսագրություններ առաջինը դիտում են միջինում 11 տարեկանում։ Այս մասին ասվում է Culture Reframed կազմակերպության հետազոտությունում, որը հրապարակվել է Chicago Tribune պարբերականում։ Անչափահասների շրջանում տարածվում է նաև էրոտիկ կոնտենտից կախվածությունը։
Հետազոտողների կարծիքով՝ կոպիտ սեքսը, բռնությունը, կանանց օբյեկտիվացումը և նման տեսանյութերում տեղ գտած այլ երևույթներ կարող են երեխայի մոտ շրջակա աշխարհի սխալ ընկալում ձևավորել։
Համացանցում մեծերի համար տեսագրությունների տարածումը և դրա հասանելիությունը երեխաների շրջանում մեծացրել են պոռնագրական նյութերից կախվածություն ունեցողների թիվը։
«Այդ տարիքում դու այնքան կլանված ես դրանով, որ չգիտես՝ ինչ անել։ Չէ՞ որ դա այն չէ, ինչ նախկինում զգացել ես»,-ասել է 29-ամյա Դևիդ Փեյսլին, որը դպրոցական տարիքում կախվածություն է ունեցել նման տեսագրություններից։
Culture Reframed-ի ղեկավար բժիշկ Գեյլն Դայնսը կարծում է, որ պոռնոգրաֆիան կործանարար է մարդու սեքսուալության համար։ Սոցիոլոգը կողմ է, որպեսզի նման կայքերի այցելության տարիքային սահմանափակմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր