Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 ապր 2018 17:05

Մինուս 15 կիլոգրամ՝ պարզ դիետայի միջոցով

 
Անգլիական դիետան նախատեսված է 21 կամ 20 օրվա համար։ Այն դաժան սահմանափակումներ չի դնում։ Այն սկսվում է բեռնաթափման երկու օրով, ապա դրան հաջորդում են սպիտակուցային և բանջարեղենային օրերը։ Սննդակարգի արդյունավետությունն ապահովելու համար պետք է հետևել մի քանի կանոնների։ Այս օրերի ընթացքում սննդակարգից անհրաժեշտ է բացառել հետևյալ մթերքը.
• ալյուրով պատրաստված մթերք
• քաղցրավենիք
• տապակած կարտոֆիլ
• աղ
• խաղողի քաղցր տեսակներ, չիր, դդում։
Ցանկալի չէ նաև ալկոհոլի օգտագործումը։ Խրախուսվում է հանքային ջրի օգտագործումը։
Անգլիական դիետայի 3 շրջանները
1.Բեռնաթափման շրջան
• Նախաճաշ. մի կտոր ամբողջական ցորենի հաց, 200 մլ
• 12։00-ին՝ մեկ բաժակ կաթ
• 15։00-ին՝ կրկին հաց՝ կաթով
• 19։00-ին՝ կաթ։
2. Սպիտակուցային շրջան
• Նախաճաշ՝ հաց, կարագ և մի գդալ մեղր
• Ճաշ՝ անյուղ ձկան խաշած միս կամ խաշած հավ, մի կտոր հաց, եփած լոբազգիներ համեմունքներով, մի բաժակ արգանակ
• 15։00՝ մի բաժակ թեյ կամ կաթ, մի փոքր մեղր
• Ընթրիք՝ ապխտած միս և հավի միս։ Կարող եք օգտագործել նաև անյուղ յոգուրտ կամ կեֆիր։
3. Բանջարեղենային շրջան
• Նախաճաշ՝ մի քանի խնձորով և նարնջով աղցան
• Կեսօրին՝ շոգեխաշած բանջարեղեն մի գդալ ձիթապտղի յուղով, մի կտոր հաց
• 15։00-ին՝ ցանկացած միրգ՝ բացառությամբ բանանի և խաղողի
• Ընթրիք՝ կարող եք պատրաստել բանջարեղենային աղցան, մեղրով թեյ։
Այս դիետան այնքան էլ հեշտ չէ պահելը։ Այդ պատճառով էլ այն անհրաժեշտ է զգույշ ավարտել։ Խորհուրդ է տրվում այն ավարտել այն օրով, որի ընթացքում կաթ եք խմում։ Ապա սննդակարգ ներառեք այլ մթերք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր