Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

04 ապր 2018 18:05

Ռուսաստանում 3-ամյա երեխան տատիկի ներկայությամբ այրել է բնակարանը

 
Ուլյանովսկի շրջանի Դիմիտրովգրադ քաղաքում 3-ամյա երեխան այրել է 9 հարկանի բնակելի շենքի բնակարանը: Այս մասին հաղորդում է Московский комсомолец-ը:
Երեխան խաղացել է կրակայրիչով և դիտավորյալ վառել պատից կախված գորգը: Հրդեհի պահին բնակարանում եղել է երեխայի տատիկը: Նա փորձել է ինքնուրույն  մարել կրակը‚ սակայն չի կարողացել‚ և զանգահարել է հրշեջ ծառայություն:
Մինչ փրկարարները ժամանել են դեպքի վայր կրակն ամբողջությամբ տարածված է եղել բնակարանում: Այմ մարելու համար աշխատել է 4 հաշվարկ և 15 փրկարար:
Բնակարանը գրեթե այրվել է ամբողջությամբ: Բարեբախտաբար տատիկն ու երեխան փրկվել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր