Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 31-ի համար          Ինչո՞ւ հիմա անդրադարձան «Հրազդան ցեմենտին», նախկինների 50/50 ընթացակարգը տեղափոխվել է «Թավշյա իշխանություն»․ «Ժողովուրդ»       Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է. «Ժողովուրդ»    

04 ապր 2018 20:30

Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները

Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներըՀայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: «Այս տարի մենք էլեկտրաէներգիայի ծավալները Իրան շեշտակի ավելացրել ենք: Նախատեսում ենք այն հասցնել 1 միլիարդ 600 հազար ԿՎ/ժամի, որը 2016-ի համեմատ 40-50 տոկոս աճ կապահովի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ շարունակվում են Իրանի հետ բանակցությունները գազի ներմուծման ուղղությամբ: «Բանակցում ենք և գործող պայմանագրի (հեղ. գազ-էլեկտրաէներգիայի դիմաց), և մնացած այլ կարիքների համար գազի մատակարարման շուրջ»,-ավելացրեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է իրական կողմից հնչեցված հայտարարություններին, որ իրենք պատրաստ են հարմար գներով գազի մատակարարմանը, Հայկ Հարությունյանը վերահաստատեց բազմիցս նշած իր միտքը, որ նրանք ավելի թանկ գին են առաջարկում, քան ռուսական կողմը: «Իրանը շատ ավելի բարձր գնով իր հարևաններին գազ է վաճառում ներկայում, Հայաստանին ավելի մատչելի գին չի առաջարկել»,-նշեց պաշտոնյան: Նա չցանկացած հանրայնացնել իրական կողմի առաջարկը` նշելով, որ դա հարևանների առևտրային գաղտնիքն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր