«Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք          «Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է       Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»    

06 ապր 2018 14:42

Սիրո համար ամենանպաստավոր ամիսը

Սիրո համար ամենանպաստավոր ամիսըԱվստրալական Գրաց քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականներն անցկացրել են յուրահատուկ հետազոտություն, որի արդյունքներով պարզել են, թե որ ամիսն է առավել նպաստավոր ինտիմ հարաբերությունների համար:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ սիրային կապերով ամենահագեցված ամիսը օգոստոսն է: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ արևը, որը ջերմացնում է մեզ ողջ ամառ, նպաստում է բարձր տրամադրություն ապահովող այնպիսի հորմոնների արտադրությանը, ինչպիսիք են սերոտոնինը և դոպամինը, իսկ տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց օրգանիզմում բարձրանում է 33%-ով:
Արևային լույսը բարձրացնում է նաև D վիտամինի մակարդակը, որը պատասխանատու է օրգանիզմում վերոնշյալ փոփոխությունների համար:
Մարդու օրգանիզմի վրա արևի ազդեցության գագաթնակերը գրանցվում է օգոստոսին: Ի հավելումն դրա մարդիկ ավելի քիչ հագուստ են կրում, արձակուրդ են մեկնում, պարզապես ավելի շատ են հասարակական վայրերում լինում, ինչը ինքնին մեծացնում է հեշտ սիրախաղերի ու արդյունավետ սեքսի հնարավորությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր