Երեխաների համար պանիր ու պահածո գողացած մայրը 6 տարուց ավել կմնա բանտում. «Փաստ»
![Երեխաների համար պանիր ու պահածո գողացած մայրը 6 տարուց ավել կմնա բանտում. «Փաստ» Երեխաների համար պանիր ու պահածո գողացած մայրը 6 տարուց ավել կմնա բանտում. «Փաստ»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-04/medium/1522991079_axjik.png)
Հասմիկ Սարգսյանն իր հոգածության ներքո ունի չորս երեխա, որից մեկը զինվոր է, իսկ երկուսը՝ անչափահաս: Վերջինս նման արարքի է գնացել միայն ծայրահեղությունից, կարիքից ու սովից դրդված:
Կնոջ պաշտպան Մարինա Պողոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վերջինս վերցրել է միայն այդ գումարը, ուրիշ ոչինչ` երեխաներին կերակրելու համար գումար էր պետք: Իրավապաշտպանի խոսքով՝ օրենքի դեմ որևէ մեկը չի գնում, բայց դրանից բացի կա տրամաբանություն ու մարդասիրություն, էլեմենտար հաշվարկ: Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկել են, որ Հասմիկ Սարգսյանի ազատազրկումը 15 միլիոն դրամ կարժենա պետության վրա:
Մեր հարցին, թե եթե մոռանանք, թե հանցանքն ով է կատարել, առհասարակ 10 հազար դրամ գողության համար ինչ պատիժ է հասնում, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում օրինաչափ է: Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված գողության երրորդ դեպքն է: Տվել էին փորձաշրջան, սակայն այդ ընթացքում նա կրկին գողություն է կատարել, ինչը համարվում է ավելի ծանր հանցագործություն՝ կրկնահանցագործություն: Բայց այստեղ կա մի բայց:
Իրավապաշտպանի խոսքով այս կինն առաջին գողության ժամանակ տարել էր պանիր ու պահածո, սնունդ, մտել էր բնակարան, որտեղ նաև ուրիշ իրեր են եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: