Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մեր թիմից ՔՊ-ին չեն միանալու, վստահություն ունենք, իշխանությունից են մեզ միանալու    

06 ապր 2018 14:07

ԵԱՏՄ-ից ՌԴ ավտոմեքենա ներմուծելու գործընթացը կհեշտանա

ԵԱՏՄ-ից ՌԴ ավտոմեքենա ներմուծելու գործընթացը կհեշտանաՌուսաստանի Դաշնության տարածք Եվրասիական տնտեսական միությունից ավտոմեքենաների ներմուծումը, որոնք գործածության մեջ են մտել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, այսուհետ կլինի առանց արտակարգ ծառայությունների կանչի համակարգերի առկայության: Իսկ նրանց համար ռուսական տեխնիկական անձնագրեր ստանալը հնարավոր կլինի առանց հավելյալ փաստաթղթերի, որոնք պահանջվում էին նախկինում:

Ինչպես հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Մաքսային միության «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 018/2011), տեխնիկական կանոնակարգերում կատարված փոփոխությունների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում բոլոր տրանսպորտային միջոցները պետք է համալրվեն արտակարգ փրկարարական կանչի համակարգերով (սարքերով): Պահանջը վերաբերում է միայն նոր թողարկվող տրանսպորտային միջոցներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր