Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 ապր 2018 19:05

Իդեալական դիետա, որը դարձել է սենսացիա ամբողջ աշխարհում. կիլոգրամները ոչ թե գնում են, այլ փախչում

Իդեալական դիետա, որը դարձել է սենսացիա ամբողջ աշխարհում. կիլոգրամները ոչ թե գնում են, այլ փախչումԳոյություն ունի շատ արդյունավետ դիետա, որը գրավել է ամբողջ աշխարհը: Այդ դիետան այդպես էլ անվանվել է՝ «սենսացիա»:
«Սենսացիան» չափավոր ցածր կալորիական է և բավականին երկարատև. այն կարելի է կիրառել մինչև 3 շաբաթ: Ինչպես պնդում են դիետայի հեղինակները, յուրաքանչյուր շաբաթ գնում է 3-5 կգ, իսկ քաշի ընդհանուր կորուստը 3 շաբաթում պետք է կազմի 7-12 կգ: Բացի այդ, կորցրած կիլոգրամները չեն վերականգնվում ամբողջ 3 տարի:
Բալանսավորված դիետա
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդի շաբաթական չափաբաժինը: Դիետայի 2-րդ և 3-րդ շաբաթներն առաջինի կրկնությունն են: 3 շաբաթ նստել այս սենսացիոն դիետայի վրա պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է այն նպատակներից, ինչ դուք դրել եք ձեր առաջ: Դիետայի ընթացքում սնունդի ընդունման արանքում կարող եք չգազավորված ջուր խմել:
Շաբաթական չափաբաժին
1. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ
Ճաշ – 2 եփած հավկիթ, սպանախով կամ գազարով աղցան՝ բուսայուղով ցողված, 1 հատ լոլիկ՝ առանց աղ
Ընթրիք – 200-250 գ սթեյք՝ բուսայուղով տապակված, աղցան՝ թարմ բանջարեղենով և բուսայուղով
2. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ, չորահաց
Ճաշ – 100 գ սթեյք, 1 չափաբաժին աղցան՝ թարմ բանջարեղենից
Ընթրիք – 200 գ եփած միս, 1 բաժակ մածուն:
3. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ, չորահաց
Ճաշ – 1 հատ գազար, բազուկ կամ նեխուրի մեկ մեծ արմատ՝ տապակած բուսայուղով, 1 հատ լոլիկ, 1 հատ մանդարին կամ սալոր, 1-2 նարինջ
Ընթրիք – նույնը, ինչ և ճաշին
4. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ
Ճաշ – 1 եփած հավկիթ, 3 խոշոր եփած գազարով աղցան, 150 գ պանիր
Ընթրիք – մրգային աղցան (բանան չի կարելի)
5. Նախաճաշ – քերած գազար՝ կիտրոնի հյութով
Ճաշ – 0.5 կգ եփած ձուկ, 1 լոլիկ
Ընթրիք – 1 հատ սթեյք, աղցան՝ թարմ բանջարեղենից (կարելի է օգտագործել կաղամբ, բազուկ, գազար, վարունգ, բուլղարական պղպեղ)
6. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ
Ճաշ – 0.5 կգ շոգեխաշած հավի միս
Ընթրիք – 2 հատ հավկիթ, քերած գազար, 1 բաժակ թեյ
7. Նախաճաշ – 1 բաժակ թեյ
Ճաշ – 150-200 գ շոգեխաշած տավարի միս, 1 խնձոր
Ընթրիք – նույնը, ինչ և ճաշին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր