Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

06 ապր 2018 19:20

Երջանիկ ամուսնության հինգ կանոն

 
Գտեք դրական բաներ
Պարզապես փորձեք ուշադրություն չդարձնել անկարեւոր խնդիրներին, որոնք կան յուրաքանչյուր ընտանիքում։ Ու առավել եւս չքննադատել միմյանց թերությունները։ Երջանիկ ամուսնություններում մարդիկ միմյանց մեջ գնահատում են այն եզակի հատկանիշները, որոնց համար սիրել են միմյանց։
Գտեք երջանկություն
Ամենօրյա կենցաղը միշտ կարելի է գեղեցկացնել սիրելի զբաղմունքով, ինչը զգալի օգուտ կբերի երկուսիդ։ Չի կարելի երջանկության հասնել, երբ դուք մշտապես միմյանց դժգոհություն եք հայտնում այս կամ այն պատճառով։
Սովորեք ներել
Ներողամտությունը չի կարելի թերագնահատել, քանի որ այն ցանկացած երջանիկ ամուսնության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է։ Եթե դուք միշտ կշտամբեք միմյանց որեւէ բանի համար, առանց մոռանալու կուտակված նեգատիվը, ապա վաղ թե ուշ ձեր ամուսնական կյանքը փակուղի կմտնի։
Ամեն ինչ սկսեք ինքներդ ձեզնից
Մի փորձեք փոխել ձեր ընտրյալին, քանի որ դա ձեզ համար տխուր վախճան կունենա։ Պարզապես սկսեք ինքներդ ձեզ փոխելուց ու ամեն ինչ ինքըստինքյան կփոխվի։ Դուք ինքներդ կզարմանաք ստացված արդյունքից։
Ընտանիքը՝ միշտ առաջին տեղում
Բավական է ընտանիքին ու ամուսնությանը վերաբերվեք որպես ձեր անձնական գործի։ Դա ոչ միայն ձեզ է վերաբերում, այլեւ ձեր զուգընկերոջը։ Դուք պետք է ջանքեր գործադրեք ընտանիքը պահպանելու համար ու այն միշտ առաջնահերթ համարեք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր