Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

06 ապր 2018 20:45

Կոպերի ջղային կծկում․ 7 պատճառ

Կոպերի ջղային կծկում․ 7 պատճառՍթրես։ Հարկավոր է ուշադրություն դարձնել հոգեկան առողջությանը։ Հաճախ հանգստացեք, լավ քնեք։ Երբ ազատվեք սթրեսից, կանհետանա նաև կոպերի ջղային կծկումը։
Քնի պակաս։ Քնի պակասը ևս վտանգավոր է։ Քիչ քնելու դեպքում նյարդային խնդիրների առաջացման հավանականությունը մեծանում է։ Խորհուրդ է տրվում քնել 8 ժամից ոչ պակաս։
Աչքերի չորություն։ Այս խնդիրն առավել հաճախ անհանգստացնում է մարդկանց, ովքեր ստիպված են երկար ժամանակ անցկացնել համակարգչի առաջ կամ կոնտակտային լինզաներ են կրում։
Աչքերի հոգնածություն։ Եթե այս խնդիրը հաճախ է անհանգստացնում ձեզ, հնարավոր է՝ ժամանակն է մտածել ակնոցի փոփոխության մասին։ Տեսողության ցանկացած խանգարում աչքերին ստիպում է գերլարվել, ինչը մեծացնում է տարբեր խնդիրների առաջացման հավանականությունը։ Դիմեք ակնաբույժի՝ տեսողությունը ստուգելու համար։
Կոֆեինի ավելորդ քանակ։ Կոֆեինի չարաշահումը ևս կարող է հանգեցնել աչքերի ջղային կծկման։ 1-2 շաբաթ սահմանափակեք կոֆեինի օգտագործումը՝ հասկանալու համար՝ արդյոք խնդրի պատճառը դա է։
Ալկոհոլ։ Ալկոհոլի չարաշահումը ևս կարող է հանգեցնել կոպերի սպազմի։ Փորձեք հրաժարվել ալկոհոլից, ինչի արդյունքում կլավանա նաև ինքնազգացողությունը։
Սխալ սնունդ։ Սխալ սնունդը մեծ վնաս է հասցնում օրգանիզմին, այդ թվում՝ կարող է կոպերի ջղային կծկման պատճառ դառնալ։ Հաշվի առեք, որ այս խնդրի առաջացմանը կարող է հանգեցնել սննդարար նյութերի անբավարար մակարդակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր