ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

06 ապր 2018 18:57

Հայաստանին պետք են նոր, ավելի հուսալի դաշնակիցներ, ինչպիսին Չինաստանն է, և շահագրգռված է այս տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմամբ. Տեսանյութ

Հայաստանին պետք են նոր, ավելի հուսալի դաշնակիցներ, ինչպիսին Չինաստանն է, և շահագրգռված է այս տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմամբ. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը խոսեց Անկարայում կայացած եռակողմ հանդիպման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:
«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը բավականին գործնական էր: Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները նոր փուլ են մտնում»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը, հավելելով, որ մեծ մասամբ դա պայմանավորված է Ռուսաստանի միջազգային մեկուսացմամբ:
 
Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ նման բարդ ու վտանգավոր իրավիճակում Հայաստանը պետք է զգոն լինի. «Եթե Հայաստանի ամենակարևոր դաշնակիցը մտերմանում է իր պատմական թշնամու հետ, դա մեխանիկորեն վտանգ է ստեղծում: Իսկ Երևանը վաղուց դադարել է միջազգային քաղաքականության սուբյեկտ լինել և ավելի շատ պաշտպանում է իր դաշնակցի շահերը: Մինչդեռ, ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիան լավ գիտի և պաշտպանում է իր շահերը»,-ասաց նա:
 
Ըստ Հայկ Մարտիրոսյանի, Հայաստանը պետք է նոր, ավելի հուսալի դաշնակիցներ գտնի. «Այդպիսի դաշնակիցներ կան, և նրանց պետք է գրավել: Չինաստանը, մասնավորապես, գլոբալ, հեռահար քաղաքականություն է վարում և շատ շահագրգռված է այս տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմամբ: Հայաստանն ընդամենը պետք է զարգացնի իր հարաբերությունները Չինաստանի հետ, ինչը նա փորձել էր անել ավելի վաղ, սակայն դա որոշակի վեկտորային քաղաքականության մաս չէր: Չինաստանից բացի կան նաև այլ երկրներ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր