Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 ապր 2018 10:00

Սենսացիա. Ռուսական ընկերությունը Հայաստանում ծնկի է բերում տեղական արտադրողներին. «Փաստ

Սենսացիա. Ռուսական ընկերությունը Հայաստանում ծնկի է բերում տեղական արտադրողներին. «Փաստ«Փաստ» թերթը գրում է. «Հրուշակեղեն արտադրող ռուսական «KDV Group» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանը ողողել է իր արտադրանքով` ծանր կացության մեջ գցելով տեղական խոշոր արտադրողներին:
«Փաստ»-ի տվյալներով, «KDV Group»-ի «ԿԴՎ ԱՐՄՆ» ՍՊԸ-ն «գոտկատեղից ներքեւ» հարված է հասցրել բոլոր խոշոր արտադրողներին՝ «Գրանդ Քենդի», «Սովռանո», «Արմսվիթ», «Մեգաֆուդ», «Երեւանի շոկոլադի գործարան», «Դարոյնք» եւ այլ կազմակերպություններին:
Բանն այն է, որ ռուսները դիմել են կոշտ դեմփինգի (ապրանքի արտահանումը ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում է): Արտադրանքն այն աստիճանի են էժանացրել, որ տեղական արտադրողների համար աննպատակահարմար է դարձել հրուշակեղեն արտադրելը:
Հազարավոր աշխատակիցների կրճատման վտանգ է առաջացել:
Տեսնելով, որ ռուսների «դեմ խաղ չկա», վերոնշյալ կազմակերպությունները գրավոր դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով ապահովել մրցակցային հավասար պայմաններ:
Նրանցից միայն «Գրանդ Քենդին» բողոք չի ներկայացրել, հավանաբար զգուշանալով, քանի որ ինքը Ռուսաստան է արտահանում մեծ քանակությամբ հրուշակեղեն:
Մեր հարցմանն ի պատասխան ՏՄՊՊՀ–ի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը պատասխանեց. ««ՏՄՊՊՀ հանձնաժողովը ստացել է դիմում բողոք ձեր նշած ընկերությունների կողմից: Նշված ընկերությունները դիմել են բողոքով, որ ընկերությունը գերիշխող դիրքի չարաշահում է թույլ տալիս, որը դրսեւորվում է չհիմնավորված գնանկմամբ՝ այսինքն՝ դեմփինգով: Այս պահին հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել տնտեսվարողներից: Այն ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը որոշում կկայացնի»:
Ո՞վ է թաքնված այդ ամենի հետեւում: Այս հարցին կանդրադառնանք թերթի հաջորդ համարում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր