Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ       Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում    

07 ապր 2018 13:27

Դպրոցի մոտ արկ է հայտնաբերվել

Դպրոցի մոտ արկ է հայտնաբերվելԱպրիլի 7-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցում` թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հայտնաբերվել է БМ-21 տեսակի 121 մմ տրամաչափի հրետանու արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության աշխատակիցները դուրս են բերել արկը և տեղափոխել անվտանգ տարածք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր