Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

07 ապր 2018 14:37

Ծեծկռտուք Սյունիքի մարզում. էպիկենտրոնում անչափահաս տղաներն են. կա վիրավոր

Ծեծկռտուք Սյունիքի մարզում. էպիկենտրոնում անչափահաս տղաներն են. կա վիրավորԵրեկ՝ ապրիլի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին երկաթգծի կայարանի տարածքում՝ շինանյութի խանութի հարևանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է /shamshyan.com-ը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում նշված հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Ալեքս Հ.-ի, 14-ամյա Վահե Մ.-ի, 13-ամյա Սերգեյ Բ.-ի, 14-ամյա Էրիկ Մ.-ի և 16-ամյա Էրիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ Էրիկ Պ.-ին ծեծի են ենթարկել նշված անձինք։
Աղբյուրի  տեղեկություններով՝ Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ Նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ 
Կայքի տեղեկություններով ծեծվածը սովորում է Սյունիքի մարզի քոլեջներից մեկում, իսկ ծեծողներն էլ՝ նույն մարզի դպրոցներից մեկում։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հեաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր