Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

07 ապր 2018 16:00

Պահպանեք վահանաձև գեղձի առողջությունը. անհրաժեշտ է ընդամենը 2 բաղադրիչ

Պահպանեք վահանաձև գեղձի առողջությունը. անհրաժեշտ է ընդամենը 2 բաղադրիչՎահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրները բավական տարածված են։ Խնդիրն այն է, որ հիվանդությունը սկզբնական շրջանում առանց նշանների է ընթանում, և որոշ ժամանակ անց միայն օրգանիզմը սկսում է զգուշացնել։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ առավել տարածված են հիվանդության հետևյալ նշանները․
ոչ պարբերական դաշտանային ցիկլ
խոլեստերինի բարձր մակարդակ
մարմնի ջերմաստիճանի ոչ ադեկվատ կարգավորում
քնի հետ կապված խնդիրներ
էներգիայի բացակայություն
բարձր ճնշում
նյարդային վիճակ և անհամբերություն
սեռական ցանկության բացակայություն
ախորժակի, համի զգացողության հանկարծակի փոփոխություն
մկանային ցավեր
մաշկի չորություն
մազերի դանդաղ աճ
իրանի հատվածում տարօրինակ զգացողություններ։
Եթե նկատում եք այս նշանները, դիմեք մասնագետի օգնությանը՝ հետագա ախտորոշման համար։ Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը օգնում է պայքարել վահանաձև գեղձի խնդիրների դեմ։
Հարկավոր է
1 կգ մեղր
ընկույզի կանաչ պտուղներ՝ 40 հատ։
Ինչպես պատրաստել
Լավ լվացեք ընկույզը, դանակով կտրվածքներ արեք։
Ընկույզը լցրեք տարայի մեջ, ավելացրեք մեղրը։
Արևի ճառագայթների տակ թողեք 40 օր։
40 օր անց անհրաժեշտ է ֆիլտրել խառնուրդը։
Խառնուրդը պահեք հերմետիկ տարայում։
Ամեն օր օգտագործեք 1 թեյի գդալ՝ քաղցած վիճակում։
Ուշադրություն։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։ Նախքան օգտագործումը խորհրդակցեք բժշկի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր