Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

07 ապր 2018 17:20

Ի՞նչ է անելու Ոստիկանությունն ապրիլի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակեն Ազգային ժողովի շենքը. պարզաբանում է Աշոտ Ահարոնյանը

Ի՞նչ է անելու Ոստիկանությունն ապրիլի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակեն Ազգային ժողովի շենքը. պարզաբանում է Աշոտ Ահարոնյանը168.am-ը գրում է. 
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ապրիլ 17-ին, երբ ԱԺ-ում ընտրվելու է ապագա վարչապետը, շրջափակելու են Ազգային ժողովի շենքը և թույլ չեն տալու պատգամավորներին մտնել ներս ու քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:
Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է իրականացնելու Ոստիկանությունն այդ դեպքում:
Ի պատասխան՝ Ա. Ահարոնյանն ասաց. «Ոստիկանությունը գործում է՝ ըստ իրավիճակի: Տարբեր իրավիճակներում ոստիկանները գործում են՝ ըստ օրենքի և իրենց լիազորությունների սահմաններում»:
Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի այն առաջարկին, որ այդ նույն օրը կարելի է պատգամավորների տները, շենքերը շրջափակել՝ չթողնելով նրանց դուրս գալ տներից, որպեսզի չկարողանան հասնել ԱԺ ու մասնակցել նիստին, Ա. Ահարոնյանն ասաց, որ Ոստիկանությունն ասելով չի առաջնորդվում. «Լինում է իրավիճակ, և օրենքի սահմաններում, ըստ իրավիճակի՝ լինում են գործողություններ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր