«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

07 ապր 2018 18:10

Ապրիլի աստղագուշակ-2018

Ապրիլի աստղագուշակ-2018Խոյ
Խոյը մի ամբողջ ամիս կունենա իր ծուլության եւ համառ բնավորության դեմ պայքարելու համար: Վերահսկելու ունակությունը որոշիչ գործոն կդառնա, թե ինչպիսին կլինի ապրիլը ձեզ համար: Միայն մեկ բան հաստատ է. այս ամիս դուք անպայման սիրահարվելու եք:
Ցուլ
Ցուլերի համար շատ զբաղված եւ հետաքրքիր ամիս կլինի: Ընկնելուց խուսափել չեք կարողանա, բայց կլինեն նաեւ ցնցող վերելքներ։  Հաճախ դուք ստիպված կլինեք  նախաձեռնություն ձեր ձեռքը վերցնել եւ աշխատել, բայց արդյունքը ձեզ չի հիասթափեցնի:
Երկվորյակ
Ողջ ապրիլը Երկվորյակները կլինեն ուժգին զգացմունքների ազդեցության տակ: Աշխատեք ողջ բացասականը չգցել շրջապատի վրա։ Իսկ երբ զգաք, որ «բաժակը լցվել է», օգնություն խնդրեք մասնագետից: Ապրիլին դուք կկարողանաք լուծել ձեր բոլոր ֆինանսական խնդիրները:
Խեցգետին
Խեցգետինների համար ամենաբարենպաստ ամիսը չէ: Դուք հաճախ այլ մարդկանց հետ կունենաք կոնֆլիկտային իրավիճակներ, եւ այդ առումով այս նշանի  ներկայացուցիչներն իրենց  առավել հարմարավետ կզգան միայնակ: Խեցգետիններին անընդհատ կհիշեցվեն նրանց բոլոր սխալները, այնպես որ՝  պատրաստ եղեք շարունակական պայքարի:
Առյուծ
Ապրիլին Առյուծներին սպասում են բազմաթիվ հնարավորություններ եւ առիթներ: Դուք կկարողանաք ցույց տալ ձեր նվիրումը եւ հաղթելու կամքը: Ճիշտ է, որոշ մարդիկ կարող են խաղալ ձեր թույլ կողմերի վրա, ինչպիսին է գովելու հակումը: Այդ պատճառով՝ միշտ զգոնության եղեք:
Կույս
Ապրիլը Կույսերի համար ինքնաբացահայտման եւ անձնական կյանքում նպատակներին հասնելու ամիս է: Դա շատ լավ է, որ դուք որոշել եք հոգ տանել ձեր մասին: Այս նշանի ներկայացուցիչները հաճախ կարող են հակասություններ առաջ բերել ուրիշների հետ:
Կշեռք
Ապրիլ ամսվա հիմնական խնդիրը Կշեռքների համար կլինի մարդկանց հետ հարաբերությունները: Պետք է լինել նրբանկատ եւ դիվանագիտություն դրևորել, ինչի շնորհիվ  կարող եք խուսափել հակամարտություններից: Հաջողակ ոլորտը այս ամսվա ընթացքում կլինի աշխատը, կստանաք ղեկավարության խրախուսանքն ու առաջխաղացում կունենաք։
Կարիճ
Կարիճներն ապրիլին պետք է շատ ժամանակ տրամադրեն իրենց աշխատանքի որակի վրա: Այս ամսվա ընթացքում կկուտակվիբավականին  շատ աշխատանք, այդ իսկ պատճառով դուք մշտապես կգտնվեքեք սթրեսային վիճակում: Սակայն ապրիլի վերջում ամեն ինչ կհարթվի:
Աղեղնավոր
Ապրիլը Աղեղնավորների համար կլինի դժվարությունների շրջան՝ կախված, նախևառաջ, ֆինանսների պակասի հետ, ինչն էլ հետևանք է  գումար ռացիոնալ ծախսելու ձեր անկարողության: Այնուամենայնիվ, դուք կօգտվեք այն մարդկանցից, ովքեր կկարողանան ձեզ տրամադրել անհրաժեշտ միջոցներ:
Այծեղջյուր
Կարգ ու կարգապահություն սիրելու ձեր սովորությունը կարող են հանգեցնել սիրելիների հետ հարաբերությունների վատթարացման: Մի դուրս եկեք խելամիտ վերահսկողությունից: Ազատ ժամանակ կարելի է տրվել երեխաների դաստիարակությանը․ դա լավ արդյունք կտա:
Ջրհոս
Ապրիլին ձեռնպահ մնացեք նոր ծանոթներից, հիմա դուք չեք հասկանում մարդկանց իսկական մտադրությունները: Ընտանիքը եւ սիրել անձը ձեզ բոլոր անհրաժեշտ աջակցությունը ցույց են տալիս: Այս ամիս զբաղվեք ինչ-որ ստեղծագործական բան, կկարողանաք բացել նոր տաղանդ:
Ձկներ
 Ապրիլին Ձկների համար կլինի ինքնադրսեւորման եւ համարձակ ծրագրերի իրականացման ժամանակաշրջան: Այն, ինչին դուք ձենամուխ լինեք, կիրականանս։ Միայն թե մի ստանձնեք խմբակային նախագծեր, ամեն ինչ կընթանա պլանին հակառակ, ավելի լավ է կենտրոնանալ անհատական աշխատանքի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր