Մերսեք ճակատն այս կետում, և Ձեր օրգանիզմում հրաշք տեղի կունենա

Բարեբախտաբար, BlogNews-ը գտել է մի մեթոդ, որը նույնպիսի դրական ազդեցություն կթողնի Ձեզ վրա առանց ավելորդ ծախսերի։
Մեծ է հավանականությունը, որ ենթագիտակցական մակարդակով դուք կարիք եք զգացել մերսելու հոնքերի արանքում ընկած հատվածը։ Պարզվում է, որ այդ ենթագիտակցական կարիքը հիմնավորված է։ Այս հատվածը մերսելը բարելավում է կենտրոնացումը, նվազեցնում է լարումը, ազատում է գլխացավերից և հանգստացնում է աչքերը հատկապես երկար ժամանակ համակարգչի դիմաց նստելուց հետո։ Չինական բժշկության վարպետներից շատերը հավատում են, որ այդ մերսումը նաև բարելավում է ինտուիցիան։
Ի՞նչ է պետք անել
Պարզապես մատով թեթևակի սեղմեք հոնքերի արանքի հատվածը, հետո մատն ուղիղ գծով վերև բարձրացրեք 3սմ-ով։ Ճնշում գործադրեք այդ կետի վրա 45-60 վայրկյան շարունակ։ Արդյունքները երկար չեն սպասեցնի։
Գիտնականները բացատրում են, որ այս գործընթացն ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որն իր հերթին օգնում է նվազեցնել նյարդային լարումը։ Այն բարելավում է մաշկի տեսքն աչքերի և բերանի հատվածում և արագացնում է վերականգնման գործընթացը։
Այսպիսով, եթե Ձեզ մոտ հանկարծակի գլխացավ է սկսվել, կամ հոգնել են Ձեր աչքերը, դուք գիտեք՝ ինչ է պետք անել։