Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

09 ապր 2018 09:45

Արմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա

Արմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական կտաՀայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները կստանձնի Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում կայանալիք երդման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երդման արարողությունից հետո Արմեն Սարգսյանը պաշտոնապես կստանձնի ՀՀ նախագահի պոշտոնը, ինչին կհետևի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:
Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր