Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

09 ապր 2018 18:35

«Սերժ Սարգսյանը գտնվում է քաղաքական կլինիկական մահի շրջանում». Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո)

 NEWS.am-ը գրում է, որ Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում այսօր՝ ապրիլի 9-ից հացադուլ է սկսել, «Սերժ գնա, գնա«» գրությամբ պաստառով: հացադուլի նպատակը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում իշխանության մնալը կանխարգելելն է:
Արամ Հարությունյանի խոսքով, Սերժ Սարգսյանն ապրիլի 9-16-ը քաղաքականապես կլինիկական մահի կարգավիճակում է լինելու. «Ինչու կլինիկական մահ, քանի որ այս ընթացքում իշխանություն կրողը որեւէ իրավական լծակ չունի: Հացադուլի հիմնական  նպատակը քաղաքական ուժերի համախմբումն է, որը կարող է նաեւ ժողովրդի մոտ հույս ու պայքարի հոգի արթնացնել, ովքեր իրենց հերթին կհամախմբվեն հրապարակում»,-  ասաց Հարությունյանը:
Ըստ բանախոսի իշխանությունները եւ 2017 թվականի ԱԺ ընտրություններով ձեւավորված մեծամասնությունը լեգիտիմ չէ. «Այս իշխանության օրոք է, որ մենք տարածքներ ենք տվել, զոհեր ենք ունեցել, մեծացել է արտագաղթը, արտաքին պարտքը եւ  այսօր նման կուսակցությունը, որը լեգիտիմ չէ, բարոյական իրավունք չունի վարչապետ ունենալ»,- ասաց Արամ Հարությունյանը՝ կոչ անելով ժողովրդին խաղաղ ընդվզման միջոցով պայքարել ու հասնել նոր իշխանությունների ձեւավորմանը:
Հացվադուլը տեւելու է մինչեւ ապրիլի 16-ը: Նրա կարծիքով սա միջոց է ժողովրդի ու քաղաքական ուժերի ուշադրությունը այս ուղղությամբ սեւեռելու համար. «Կարծում եմ, եթե ժողովուրդը քաղաքական ուժերի մոտ համախմբվածույթուն նկատի, ապա անպայման դուրս կգա հրապարակ»,- ասաց Արամ Հարությունյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր