Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

09 ապր 2018 21:40

Արագ և արդյունավետ դիետա. 7 օրում կորցրեք 4 կիլոգրամ


Դիետան, որը ներկայացրել է healthyfoodstar.com-ը, իր մեջ ներառում է բոլորին հասանելի բաղադրիչներ և կօգնի մեկ շաբաթվա ընթացքում կորցնել 4կգ: Այն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և շատ արդյունավետ է:
Նախաճաշ
Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ կիտրոնի հյութի խառնուրդով սառը ջուր խմեք: Այն պետք է խմել դատարկ ստամոքսին՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու և նյութափոխանակությունը լավացնելու համար: Կերեք 2 խնձոր, 2 նարինջ կամ 1 մեծ թուրինջ՝ կիտրոնով ջուրը խմելուց կես ժամ հետո: Կարող եք նաև մեկ բուռ նուշ կամ կաղին ուտել: Կաղինը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են կանանց: Դրանք մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից և լավացնում են նյութափոխանակությունը:
Լանչ
Այս դիետան թույլ է տալիս ուտել այնպիսի միս, ինչպիսիք են՝ հավն ու հորթը: Միսը պետք է խաշել, այլ ոչ թե տապակել, այլապես ցանկալի արդյունքի չեք հասնի: Պետք է նաև խմել 1-2 բաժակ յոգուրտ:
Ընդմիջում
Ընդմիջման ժամանակ կարող եք թարմ աղցան ուտել՝ համեմված ձիթայուղով և միայն մեկ պտղունց աղով:
Ճաշ
Ճաշեք մինչև ժամը 6-ը: 2 ձու խաշեք և պատրաստեք վարունգի աղցան՝ համեմված ձիթայուղով և մեկ պտղունց աղով: ճաշից հետո ոչինչ մի կերեք: Կանաչ թեյ պատրաստեք, 1լ ջրի մեջ ավելացրեք 4 փաթեթ կանաչ թեյ և խմեք քնելուց առաջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր