Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

10 ապր 2018 09:45

Նոր աղմկահարույց դեպք Գորիսում. կիզակետում փոխոստիկանապետն ու վարորդն են. «Ժողովուրդ»

Նոր աղմկահարույց դեպք Գորիսում. կիզակետում փոխոստիկանապետն ու վարորդն են. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները Գորիսում փայտով բեռնված մեքենա են կանգնեցրել: Եւ երբ ոստիկանները բեռնատարի վարորդից փայտի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են պահանջել, վերջինս հայտարարել է, թե այն տանում է կոնկրետ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների համար:
 
Վարորդը, որ հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, տվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել: Պատմությունն ավարտվել է նրանով, որ Արթուր Զեյնալյանն ազատվել է աշխատանքից, թեեւ ըստ մարզում շրջանառվող լուրերի` այդ փայտը տարվել է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի համար՝ հացի փռերին մատակարարելու նպատակով: Բակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը: Իսկ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում»:
 
Ավելի մանրամասն`  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր