ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 ապր 2018 10:00

Լուրջ հովանավորներ, անսպասելի դեմքեր. Նիկոլ Փաշինյանի քայլերթի ավարտը տպավորիչ կլինի. «Իրատես»

Լուրջ հովանավորներ, անսպասելի դեմքեր. Նիկոլ Փաշինյանի քայլերթի ավարտը տպավորիչ կլինի. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի քայլերթի ավարտը բավականին տպավորիչ կլինի. Ազատության հրապարակ հասած «Իմ քայլը» միջոցառմանը միանալու բազում հայտարարություններ կհնչեն, խաղի մեջ կհայտնվեն անսպասելի դեմքեր, այդ թվում` Սեյրան Օհանյանը, եթե «ժողովուրդ» լինի»:
Բոլորը սպասում են, թե որքան մարդ կհավաքվի, որ «երևան»: Ավելին, կարծիք կա, որ լուրջ հովանավորներ են կանգնած այդ «սպասման» հետևում, որոնք պատրաստ են փող չխնայելու:
Ասում են` քաղտեխնոլոգիա է եղել նաև Զարուհի Փոստանջյանի, «Հանուն Հայաստան պետության» և Նիկոլի շարժման «ընդդիմամարտությունը». ի սկզբանե նրանց հետևում կանգնածները համաձայնության են եկել, որ Ազատության հրապարակում և մեկ շաբաթվա «անիշխանության» ժամանակ այս երեք ուժերը համատեղ են պայքարելու, ունենալով մեկ ֆունկցիա` թույլ չտալ Սերժ Սարգսյանի «վարչապետացումը»»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր