Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

10 ապր 2018 14:10

Ուժեղ բիոդաշտի 7 նշան

Ուժեղ բիոդաշտի 7 նշան1. Եթե աուրան մաքուր և ուժեղ է, մարդը գրեթե չի հիվանդանում: Երբ աուրան այնքան էլ լավը չէ, մարդը գերհոգնում է, նրա մոտ հաճախակի գլխացավեր են լինում, ի հայտ են գալիս քրոնիկ հիվանդություններ, նա միանգամից մրսում է ու հիվանդանում: Երբեմն նկատվում են նաև լուրջ հիվանդությունների նշաններ:

2. Ուժեղ բիոդաշտն իր կրողին անհավանական հաջողություն է պարգևում բոլոր գործերում: Կոպիտ ասած՝ հզոր էներգետիկա ունեցող մարդիկ միշտ ավելի շատ հնարավորություններ են ունենում՝ առանց առանձնակի ջանքեր գործադրելու հաջողության հասնելու:

3. Ուժեղ աուրան անմիջապես զգացվում է, եթե մարդը լավատեսություն է ճառագում: Երբ դուք կանգնած եք այդպիսի մարդու կողքին, դուք ուզում եք գործել, ուզում եք նվաճել աշխարհը, և ամեն ինչ հաճելի լույսի ներքո եք տեսնում: Եթե դա հակառակ սեռի անձնավորություն է, ապա նրան շատ հեշտ է սիրահարվել:

4. Էներգետիկայի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խնդիրները չեն կպչում: Սա բոլորովին չի նշանակում, որ այդպիսի մարդիկ ընդհանրապես խնդիրներ չունեն: Պարզապես դրանք նրանց անհարմարավետության զգացողություն չեն հաղորդում:

5. Եթե մարդ հզոր էներգետիկա ունի, ապա նա, ամենայն հավանականությամբ, առաջնորդ է: Իրենց հետևից զանգվածներ տանող մարդիկ թույլ չեն կարող լինել: Նրանք հզոր անհատականություններ են: Բացի այդ, «թույլ» և «առաջնորդ» բառերը երկու, իրարից խիստ տարբեր, միմյանց հետ չհամադրվող հասկացություններ են:

6. Հզոր աուրան հզոր մարմնի երաշխիք է: Երբ մարդը հոգեպես ուժեղ է, նա պինդ է նաև ֆիզիկապես: Նա դիմացկուն է, շուտ չի հոգնում և միշտ պատրաստ է նոր բարձունքներ նվաճել:

7. Հզոր էներգետիկա ունեցող մարդկանց գիտակցությունը պարզ է ու բաց՝ սահմաններն ընդլայնելու, նոր բաներ փորձելու ու սովորելու համար: Հզոր էներգետիկան թույլ է տալիս չվախենալ փոփոխություններից, ընդ որում՝ էական չէ, թե ի՞նչ փոփոխություն դա կլինի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կյանքը շարժում է: Կյանքը փոփոխություն է ենթադրում և շարունակական, պերմանենտ փոխակերպումներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր