Տեսանյութ.Փոփոխության շրջագայությունը Ուժեղ Նուբարաշենում և Ուժեղ Էրեբունիում          Դու ինչի ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբալ, արմատախիլ եմ անելու բոլորիդ. Փաշինյանը՝ արցախցուն       Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին    

10 ապր 2018 12:20

Երբ կմեկնարկի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների Հայաստանի ծրագիրը

Երբ կմեկնարկի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների Հայաստանի ծրագիրըՀայաստանը հույս ունի, որ Եվրոպական Միությունը մոտ ժամանակներս կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: ԱԺ-ում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
«Այդ ծրագիրն իրենից նեկայացնում է բարեփոխումների գործընթաց: Հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրերի տարրերի քննարկմանը և արդեն իսկ ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական փոփոխությունների, որոնք մաս են կազմելու այդ ծրագրին»,- նշեց Նազարյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման մասին երկխոսության մեկնարկը տալու նախապայման հանդիսացող քայլերի իրականացումը:
Նազարյանը հույս հայտնեց, որ դա կարժանանա ԵՄ-ի արժանի գնահատականին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր