Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

10 ապր 2018 18:20

Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել

Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվելՎարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծվող ապրանքների մասով վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը զեկուցել են ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համակարգի կիրառման արդյունքների մասին, որոնց վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ներկայացվել են նաև համակարգի կիրառման հետ կապված տարբեր առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և ՊԵԿ-ին հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը և կարևորել արտոնությունից օգտվող ընկերությունների ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ վերահսկողության իրականացումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր