Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ դատավճիռը տրամաբանական ավարտին չի հասնի

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին եւ գործով անցնող մյուս անձանց դատապարտել էր 2-ից մինչեւ 10.5 տարվա ազատազրկման: Ամենախիստ պատիժը ստացավ Ժիրայր Սեֆիլյանը՝ մեղավոր ճանաչվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, ինչպես նաեւ ռազմավարական շենքեր- շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: «Դատավճռից այնպիսի տպավորություն է, որ պաշտպանական կողմ չի եղել, պաշտպանները տասնյակ, հարյուրավոր միջնորդություններով հանդես չեն եկել, պաշտպանները որեւէ ապացույց չեն վիճարկել»,- ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:
10,5 տարվա ազատազրկման դատավճիռը Ժիրայր Սեֆիլյանին, ըստ պաշտպանի չի ընկճել, քանի որ իրականում նրա նկատմամբ տարիներ շարունակ քաղաքական հետապնդում է իրականացվել. «Ինքը վստահ է, համոզված է, որ դատավճիռն որպես այդպիսին բացառված է իր տրամաբանական ավարտին կհասնի»:
Պաշտպանական կողմը ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում է դիմել