Եթե որևէ ուժային կատարի հակասահմանադրական հրաման՝ ներխուժի Վեհարան կամ ձերբակալի Ամենայն Հայոց Կաթողիկոսին, անձամբ կրելու է քրեական պատասխանատվություն          Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար    

10 ապր 2018 21:00

Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին. 19 տարեկանի դագաղ բարձրացնելն ամենածանր բանն է

 
Էլի զինվոր է զոհվել։ Ասում են՝ սոցիալական վիճակը մի գրեք, որ մինուճար է՝ դա էլ մի գրեք, ծնողները թե ինչ վիճակում են՝ դա էլ մի գրեք։ Պարզապես ռոբոտի նման գրեք՝ զինվոր է զոհվել։ Բայց գոնե կարելի՞ է գրել, որ 19 տարեկան զինվոր է զոհվել։ Որ մեր 19-20 տարեկանների շարքերը նոսրանում են։
Այդքանից հետո զինվորական համազգեստ հագնող և դիրքեր գնացողներին կարելի՞ է ասել՝ «արյան վրա, այն էլ 19 տարեկանի արյան վրա չեն փիառվում»։ Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին։ 19 տարեկանի դագաղ բարձրացնելը ամենածանր բանն է։ Գնացեք, օգնեք...
Ա՜խ Նարեկ ջան, չեմ ճանաչում քեզ, բայց սիրտս կտոր-կտոր լինում:
Անուշ Զուրաբյան. Ֆեյսբուք

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր