Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

11 ապր 2018 10:00

Ռեստորանում Արմեն Սարգսյանը 600 հյուր է ունեցել. Կենացներ, ճառեր չեն հնչել. «Հրապարակ»

Ռեստորանում Արմեն Սարգսյանը 600 հյուր է ունեցել. Կենացներ, ճառեր չեն հնչել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։
Ներկա է եղել ինչպես հայաստանյան քաղաքական ողջ էլիտան, այնպես էլ Արցախի՝ ի դեմս նախագահի եւ պաշտպանության նախարարի։ Եղել են հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, արաբական աշխարհից։ Քաթարի վարչապետն է եղել, Եվրոպայից, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ընդդիմությունից եղել են Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Վարդեւան Գրիգորյանը։
Ներկա է եղել նաեւ մտավորական-հասարակական էլիտան՝ Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռադիկ Մարտիրոսյան եւ այլք։ Արմեն Սարգսյանը սրահ է մտել Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, նրանց սեղանի մոտ նստած են եղել Վեհափառը, Բակո Սահակյանը, Վաչե Մանուկյանը:
Կենացներ, ճառեր չեն հնչել, հայերեն, ռուսերեն, անգլերեն ողջույնի խոսք է ասել Արմեն Սարգսյանը, մի քանի անգամ շեշտել, որ օրը պատմական է, ու շնորհակալություն է հայտնել վստահության համար։
Երեկոյի ողջ ընթացքում նվագել է պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ հիմնը հնչել է կենդանի կատարմամբ։
Երեկոյի հերոսն ընթացքում մոտեցել է բոլոր սեղաններին, շփվել ներկաների հետ: «Քյարթու» էլիտան ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է եղել, քյաբաբ եւ քյաբաբային երաժշտություն չի հնչել՝ մեզ պատմեց մասնակիցներից մեկը։ Ամեն ինչ եղել է եվրոպական ոճի եւ ճաշակի մեջ»:
 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր