Երևանում դիսպետչերական կետերից մեկում տեղադրված բիոզուգարանն անհայտ անձինք նետել են ձորը          «BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան տուժածներ       Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռ չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը    

11 ապր 2018 10:30

Կոյուղաջրում «կիսլատա» եղե՞լ է, թե՞ ոչ. «Ժողովուրդ»

Կոյուղաջրում «կիսլատա» եղե՞լ է, թե՞ ոչ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երևանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա չի հարցաքննվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Այնինչ ողջ ծեծկռտուքը հենց Մարգարյանը սադրեց՝ «դեմներն առեք, շուտ» հրահանգով, երբ դրանից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց վրա հարձակվեցին ՀՀԿ-ականները:
Թերթին նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ մասնագետները չեն կարողացել պարզել՝ ավագանու նիստին ԵԾ անդամների բերած կոյուղաջրում իրո՞ք նաև «կիսլատա»՝ ազոտական թթու է եղե՞լ, ինչպես պնդում էին ՀՀԿ-ականները, թե՝ ոչ:
Պաշտոնապես ՊՈԱԿ-ից պնդում են, որ չունեն տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններ՝ պարզելու բակտերիոլոգիական և կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաև մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր