Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 ապր 2018 12:20

Պայթյունավտանգ վիճակ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պայթյունավտանգ վիճակ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ելք» խմբակցության պատգամավորներն ԱԺ դահլիճում ակցիա իրականացրեցին՝ ողջ դահլիճը լցնելով գունավոր ծխով:
Ելույթի համար ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք խախտել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին գաք Ազատության հրապարակում, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»:
Այդ ասելուց հետո նա գրպանից հանեց ծուխ արձակող սարքեր (ֆայեր) եւ վառեց դրանք: Նրան միացավ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, որը եւս վառեց իր ձեռքին եղած ֆայերները: ԱԺ ամբողջ դահլիճը լցվեց գունավոր ծխով:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որեւէ կերպ չարձագանքեց ակցիային, միայն վերջում հայտարարեց. «Ոնց որ շոուն չստացվեց: Բացեք դռները, թող նորմալ աշխատեն: Թող հանրությունը որոշի, թե ով ինչով է զբաղված պառլամենտում»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր