Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

11 ապր 2018 14:25

Արցախի գլխավոր դատախազությունը Ասյա Խաչատրյանին առնչվող նյութերի հիման վրա հարուցել է քրեական գործ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ապրիլի 6-ին ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:
Տվյալ նյութերի հիման վրա ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) հատկանիշով:
Տարվում է նախաքննություն:
Մարտի 26-ին՝ ժամը 20:20-ին ԶԼՄ-ներում հրապարակվել էր մի նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները: Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15-րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել էր սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր