Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

11 ապր 2018 16:00

Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր

 Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր
Ադրբեջանում շարունակվում են ընտրությունների ժամանակ ավանդական դարձած կեղծումները: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մեկ ընտրողը տարբեր ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցում է մի քանի անգամ: Դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս և այլ ընտրախախտումները շարունակվում են»,-«Թուրան»-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի թեկնածուներից Սարդար Ջալալօղլուի ներկայացուցիչ Թալեաթ Ալիևը:
Ջալալօղլուի ներկայացուցիչը նշել է նաև, որ դիտորդների աշխատանքը խոչընդոտվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք դիտորդական առաքելություն իրականացնելու համար ունեն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ: Ընտրություններում հաղթողի միակ հավակնորդը վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին):
Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է:
Այս ընտրություններն առաջինն են Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։ Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները;

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր