Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

11 ապր 2018 20:45

ՀՀԿ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. տեսանյութ

Հայաստանի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, թե Սերժ Սարգսյանի նախագահության օրոք եղել են նաեւ թերություններ, բացթողումներ, բայց ակնհայտ է, որ 2008-ի եւ 2018-ի Հայաստանները տարբեր են։ «Թե ժողովրավարության առումով, թե մարդու իրավունքների ամրապնդման առումով, թե արտաքին նախաձեռնող քաղաքականության առումով, թե արցախյան հարցի առումով»,- ասել է Շարմազանովը եւ նշել, որ նիստում քննարկել են նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը, շնորհակալություն են հայտնել պետականամետ ազգային գործունեության համար։
«ՀՀ Սահմանադրության համաձայն, իշխող քաղաքական ուժը պետք է ներկայացնի ՀՀ խորհրդարանական համակարգում վարչապետի անունը։ Այսօր վերջապես ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված։ Կարող եմ ասել, որ քննարկումները գանցին միասնության համերաշխության մթնոլորտում։ Առանց բացառության ԳՄ բոլոր գործիչները ընդունեցին այն առաջարկը, որը արվել էր նախօրեին։ Եւ մենք որպես ԳՄ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին»,- ասել է նա եւ հավելել. «Կարծում եմ՝ պարզ է, թե ով է լինելու։ Որովհետեւ այլ անուն չի եղել, այլ կարծիքներ չեն հնչել։ Մենք բոլորս վստահում ենք ՀՀԿ նախագահին, եւ Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է հավանություն»։
Վարչապետի թեկնածուի անունը պաշտոնապես կկայացվի ՀՀԿ խորհրդի նիստում։ Այլ հարցեր, մասնավորապես առաջին փոխվարչապետի, փոխվարչապետերի թեկնածությունները չեն քննարկել։
«Որովհետեւ ՀՀԿ-ում ավելի պատասխանատու, ավելի պատրաստված, ավելի փորձառու, իմաստուն, մարտահարվերներին ավելի ճիշտ դիմակայող, պետությունն ու գործադիր մարմինը առաջնորդելու այլ գործիչ չկա, քան Սերժ Սարգսյանն է։ Լավագույն թեկնածուն պարոն Սարգսյանն է»,- ասել է Շարմազանովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր