Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

12 ապր 2018 09:45

Ով է ձերբակալված «օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանն, և ինչու էր նրան թագից զրկել դեդ Հասանը. մանրամասներ. «Փաստ»

Ով է ձերբակալված «օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանն, և ինչու էր նրան թագից զրկել դեդ Հասանը. մանրամասներ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» տվյալներով, երկու օր առաջ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի որոշմամբ կալանավորվել է 56–ամյա նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր պահպանելու համար: Իրավապահ մարմինները հանցավոր աշխարհում Բջե անունով հայտնի Ասատրյանի մոտ հայտնաբերել էին 15 գրամ հերոին: Եթե Բջեի մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:
 
«Պրայմ Կրայմ» ռուսական կայքի հաղորդմամբ՝ Վարդան Ասատրյանին «օրենքով գողի» թագից զրկել է Դեդ Հասանը 2008 թվականին` փրկագին պահանջելու նպատակով երեխաներ առևանգելու համար: Սակայն Բջեն այդպես էլ չընդունեց այդ մեղադրանքը: Դեդ Հասանի մահից հետո Բջեն փորձել է ապացուցել իր անմեղությունը և վերականգնել «օրենքով գողի» կարգավիճակը: Սակայն «սխոդկայի» ժամանակ Սերգեյ Ասատրյանը նրան ծեծի է ենթարկել: Չնայած դրան, Բջեն 2015 թվականին Երևանում կայացած «գողական մեծ սխոդկայի» պատվիրակության կազմում էր:
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր