Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 ապր 2018 10:00

Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքարի, դեղերի, տեքստիլի, խանութների մոնոպոլիան ձեռքն առած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը որոշել է մտնել նաեւ շոու-բիզնեսի դաշտ, այնտեղ եւս դառնալ մոնոպոլիստ: Սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա Ռուբինյանի մենահամերգների հովանավորը, որից հետո կմտնի ողջ դաշտը:
Հայտնի «մտավորականը» սկսում է Սոնայից («Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթող), որովհետեւ քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ, իսկ Լիմինդրովիչը Շուրա Բալագանովի նման սիրում է «արդար բաժանել»․ տեքստիլը` մի դստերը, հիվանդանոցները` մյուս դստերը, իսկ շոու բիզնեսը` քրոջը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր