ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

12 ապր 2018 11:00

Խե՜ղճ Հայկազ. Բաղմանյանն «աննախանձելի» վիճակում է.«ՀԺ»

Խե՜ղճ Հայկազ. Բաղմանյանն «աննախանձելի» վիճակում է.«ՀԺ»«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Հայկազ Բաղմանյանն աննախանձելի վիճակում է գտնվում: Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան, ունեցած դրամական միջոցների մասին նույնպես տեղեկություն չկա: Իսկ տարեկան եկամուտը կազմում է 6,43 դրամ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 22-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ՝ կնքելով զինվորական ծառայության անցնելու մասին նոր պայմանագիր՝ երեք տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր