Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

12 ապր 2018 14:00

Ապրիլի 24-ից առաջ Թրամփին կոչ է արվում հաստատել եւ հիշատակել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 24-ից առաջ Թրամփին կոչ է արվում հաստատել եւ հիշատակել Հայոց ցեղասպանությունըԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակության նախաշեմին ԱՄՆ քաղաքացիներին խնդրում ենք կապվել իրենց կոնգրեսականների հետ եւ հորդորել, որ վերջիններս ստորագրեն Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հեղինակած նամակը, որտեղ նախագահ Թրամփին կոչ է արվում հաստատել եւ հիշատակել Հայոց ցեղասպանությունը:

Նամակը ստորագրելու կոչով Ձեր կոնգրեսականին կարող եք դիմել հետեւյալ հղմամբ, հայտնում են Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունից:

1995թ. հիմնված Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն (Հայկական հանձնախումբ) օրենսդիրների ոչ պաշտոնական, երկկուսակցական խումբ է, որ նվիրված է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների պահպանման ու ամրապնդման գործին: Կոնգրեսում Հայաստանի եւ ամերիկահայ համայնքի բարեկամների այս բազմակողմ կոալիցիայի համակցված ջանքերն օգնում են ԱՄՆ Կոնգրեսում, Սպիտակ տանը եւ ամերիկացիների շրջանում բարձրացնել հայկական հարցերի վերաբերյալ իրազեկությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր