Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար          Հայ հասարակությունը չպետք է թույլ տա, որ Փաշինյանի կուսակցությունը հաղթահարի ԱԺ մուտք գործելու նվազագույն շեմը       «Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն դադարեցնում են համագործակցությունը    

12 ապր 2018 18:05

Բեռնատարի վարորդները սպառնում են փակել Երևան-Գյումրի մայրուղին. լարված իրավիճակ

 Բեռնատարի վարորդները սպառնում են փակել Երևան-Գյումրի մայրուղին. լարված իրավիճակ
200-ից ավելի քաղաքացիներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածը: Բեռնատարների վարորդները բողոքում են խոշոր չափի վարչական տուգանքներից, որոնք նշանակվել են ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու դեպքում:
Վարորդները պահանջում են գրանցված ակտերը չեղարկել եւ չսահմանափակել իրենց գործունեությունը, այսինքն չսահմանափակել բեռի չափը:
«1 անգամ գռուզ եմ տարել, ինձ բռնել են ու ակտավորել 200 հզ դրամ, սա ամենաքիչ տուգանքն է, մարդ կա իրեն 1մլն 400հզ դրամ են տուգանել: Կա՞ մեկը, ով այդքան փող ունի, որ կարողանա այդ տուգանքը վճարել», ասում է վարորդներից մեկը:
Բողոքի մասնակցիներին հանդիպեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Անդրեյ Սիմոնյանը, որից հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարհը: Վարորդները պայմանավորվեցին առանձին հանդիպել պատասխանատուներին եւ հարցը քննարկել նրանց հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր